Մարտի 31-ից ապրիլի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 4000 քմ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ 5000 քմ,
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 2 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3․7 հա։