Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ Հայաստանի քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակարգի պիլոտավորումը:
Քոլեջի ուսանողները տեսական ուսուցմանը զուգահեռ գործնական հմտություններ ձեռք կբերեն «Արմենիա Վայն» գործարան ՍՊ, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ, «Վիննովեյշն» ՍՊ, «Տիեռաս դե Արմենիա» ՓԲ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ, «Վայնվորքս» ՓԲ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ԲԲ ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության: