Ապրիլի 4-7-ը Ուզբեկստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը և «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը:
Վարչապետի որոշմամբ՝ Տաշքենդ կմեկնեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը: