50-ից ավելի զոհ, ավելի քան 150 վիրավոր: Այսպիսին է Թայվանի թունելում տեղի ունեցած երկաթուղային վթարի վերջին տվյալը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Դեպքի ժամանակ գնացքում եղել է մոտ 500 մարդ, մինչդեռ այն նախատեսված է 350-ի համար: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել թունելում, որտեղ գնացքը բախվել է վերանորոգման աշխատանք իրականացնող մեքենային և երկու վագոն դուրս է եկել ռելսերից:
Թայվանցիները դա համարում են կղզում երկաթուղային ամենախոշոր վթարը վերջին 40 տարվա ընթացքում: