ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր՝ հայտնում է ermenihaber-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալով՝ Օսթինը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը:
Թուրքիայի ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ այդ մասին չի նշում, պարզապես տեղեկացնում է, որ Աքարն ու Օսթինը «կարևորել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական կապերը՝ ընդգծելով, որ բոլոր խնդիրներն անհրաժեշտ են կարգավորել գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով»:
Բացի դրանից՝ Աքարը շնորհավորել է Օսթինին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները վատթարացան Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո: Չնայած գործարքի հարցում ԱՄՆ կոշտ արձագանքներին՝ Թուրքիան իր որոշումից չի հրաժարվում։