Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին:
Արմեն Գրիգորյանը ծաղիկներ դրեց Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: