Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Ժողովուրդների միասնության օրվա առթիվ և առաջարկել է խորացնել ինտեգրումը մութենական պետության շրջանակում, գրել է РИА Новости-ն:
Նրա խոսքով, ինչպես ռուսները, այնպես էլ բելառուսները շահագրգռված են այդ հարցում, որը պետք է հիմնվի «երկու երկրների հավասարության ու անկախության սկզբունքների վրա»:
Ավելի վաղ Լուկաշենկոն մերժել էր Բելառուսի՝ Ռուսաստանի կազմում ներգրավվելու հնարավորությունը:
«Աշխարհն այնքան է փոխվել, որ պարզապես հիմարություն կլինի նույնիսկ աշխատել այս ուղղությամբ: Եվ երկրորդ՝ դա բացարձակ ավելորդ է»,- ասել է նա:
Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է բազմավեկտոր քաղաքականություն վարելու և անկախ երկիր կառուցելու անհրաժեշտության մասին: