Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգով‚ որի ընթացքում նվագախումբը և իտալացի բանդոնեոնահար‚ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կատարեցին Պիացոլայի ստեղծագործությունները։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին‚ խոսելով Պիացոլայի արվեստի մասին‚ նշեց‚ որ այն չափազանց ինքնատիպ է ու գեղեցիկ‚ յուրաքանչյուր ոք սիրում է նրա հոգեպարար երաժշտությունը։
Արգենտինացի կոմպոզիտորի հնչյունները ներկայացնում են մեր կյանքի յուրաքանչյուր պահը՝ մեր տխրությունը‚ ուրախությունը‚ ուժը‚ թախիծը։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջանլուկա Մարչիանոն։
Ջանլուկա Մարչիանոն և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակին։