Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր։ Նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շրջակա միջավարի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը և ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժնի պետը:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ քննարկվել են էկոտուրիզմի զարգացման, զբոսաշրջային նոր ուղղությունների մշակման,աշխատակազմը համապատասխան մասնագետներով համալրելու, բնակչության էկոգիտակցության մակարդակի բարձրացման և բնության հատուկ պահպանվող տարածքներիկառավարման վերաբերյալ այլ հարցեր:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար մեծ ներուժ կա, և այն կայացնելու համար առկա տարածքների ճիշտ օգտագործման մեխանիզմներ է պետք մշակել:
Հանդիպումը շարունակվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում: Տեղում քննարկվել են առկա խնդիրները, ներկայացված ցուցանմուշների պահպանման և մշակման մեթոդները: