Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին:
Վաղարշակ Հարությունյանը և Արտակ Դավթյանը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: