Պատերազմի ժամանակ՝ 90-ականներին, Կոմանդոսը Ղարաբաղում շատ սիրված հրամանատար էր: Այն ժամանակ երբ երեխա էր ծնվում, երեխաների անունը ուզում էին դնել Արկադիկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին մասնակցող ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Կոմանդոսի մասին շատ հուշեր ունեմ: Ափսոսում եմ, որ հաղթանակած զորավարը, հրամանատարը տեսավ այս պատմությունները»,- ասաց Միքայելյանը:
Սասուն Միքայելյանի խոսքով՝ Կոմանդոսը այս պատերազմում ևս իր խորհուրդներով եղել է բանակի կողքին, և կատարվածը մեծ ցավ էր նրա համար:
Հարցին՝ ինչպիսի՞ բանակի մասին էր երազում Կոմանդոսը, պատասխանեց՝ «հաղթանակած»: Նրա խոսքով՝ անուրանալի է Կոմանդոսի դերը թե՛ բանակաշինության, թե՛ ԵԿՄ-ի ձևավորման մեջ:
Լրագրողների հարցին՝ կվերադարձնե՞նք արդյոք Շուշին, պատասխանեց, որ դա նաև իր երազանքն է:
«Երբեք հույսներդ չկտրեք»,- ասաց Միքայելյանը: