Ապրիլի 1-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 499 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը 282260 է: Այս մասին գրել է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 28712 թեստավորում, որից 17922-ը՝ հակամարմինների, 10790-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 437 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 273604 մարդ: Վարակից մահացել է ևս 7 մարդ, մահերի ընդհանուր թիվը 3785 է:
Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 1.74 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.75%, վերջին 7 օրվանը՝ 1.64%: