ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ստեփան Ծատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ստեփան Ծատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: