ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե կորոնավիրուսի աճող թվերին զուգահեռ ինչպես է պատկերացնում նախընտրական քարոզարշավի անցկացումը:
«Եթե տեղյակ եք, պատվաստանյութ է արդեն ձեռք բերվել, 24 հազար դեղաչափ, և արդեն իսկ սկսվել է պատվաստման գործընթաց: Բժիշկներին, ռիսկային խմբերի անձանց, քրոնիկական հիվանդություն ունեցող անձանց պատվաստումների հերթագրումներն արդեն իսկ իրականացվում են: Միաժամանակ պահելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ որևիցե խնդիր քարոզարշավի ժամանակ չենք ունենա»,- նշեց Զեյնալյանը:
Պատգամավորի խոսքով՝ համաճարակի թվերը սկսել են աճել դեռ մեկ ամիս առաջ, և դա կապված չէ վարչապետի՝ մարզեր կատարած այցերի հետ: