Պաշտոնական Մոսկվան հերքել է պնդումները, թե Ռուսաստանը հրաժարվում է ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից: Հակառակը՝ ցանկանում է մասնակցել գագաթնաժողովին, միայն եթե օրակարգն Ուկրաինայի մասին չլինի՝ փոխանցում է Russia Today-ը:
«Մեր գործընկեր Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանը հրաժարվում է աշխատել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մենք աշխատանքից չենք հրաժարվում, մենք պարզապես չենք ցանկանում նստել ու լսել Ուկրաինայի մասին»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ուկրաինան որևէ առնչություն չունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: