12 երկրի դեսպանություն դադարեցնում է իր աշխատանքը Հյուսիսային Կորեայում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումների և ապրանքների պակասի պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Փհենյանում ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը:
ՌԴ դեսպանությունը տեղեկացրել է, որ այժմ Հյուսիսային Կորեայում մնում են ընդամենը 9 օտարերկրացի դեսպան և գործերի 4 ժամանակավոր հավատարմատար, իսկ դիվանագիտական առաքելությունների մեծամասնության աշխատակազմն առավելագույնս կրճատվել է: Օտարերկրացիները ստիպված են եղել հեռանալ Փհենյանից ապրանքների ու դեղորայքի խիստ պակասի և բուժօգնություն ստանալու անհնարինության պատճառով: