Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին մայիսի 1-ից հետո աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նշվում է, ոչ ծրագիրը վերաբերում է ոչ միայն 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլև հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին։
Նախագծի համաձայն՝ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի՝
• աջակցություն՝ առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
• միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։
Դիմելու ընթացակարգի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։