Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի շուրջ քննարկումներին:
Նախարարի խոսքով՝ իրենք նախատեսում են վաղը պատվաստման ցուցումների վերաբերյալ Գերմանիայում իրականացված փոփոխությունների շուրջ քննարկումներ անցկացնել, որով բարձրացվում է տարիքային շեմը:
«Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը տվել է իր եզրակացությունը, նաև ԱՀԿ-ն է տվել իր եզրակացությունը, որն ասում է՝ կողմնակի ազդեցությունների և պատվաստման միջև պատճառահետևանքային կապն ապացուցված չէ»,- նշեց Ավանեսյանը: