ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել:
Ըստ այդմ, հիմնվելով 2013-2020 թվականներին ՀՀ-ում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքների վրա, ոււսումնասիրելով և վերլուծելով վերջին 10-20 տարվա սպորտային պատրաստության գործընթացի արդյունավետության և էֆեկտիվության պատճառները՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ներդնել համակարգային հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ծրագիր՝ հագեցած նպատակային և կարևորագույն ինովացիոն մեթոդներով: Ծրագրի նպատակն է՝ օգտագործելով հոգեբանության ժամանակակից օբեկտիվ գործիքային մեթոդները և հոգեբանական աջակցության հնարավորությունները՝ ապահովել մարզիկների բարենպաստ և կայուն ֆունկցիոնալ վիճակը՝ տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: