Ձվի գնի այսչափ բարձրացումը համաչափ է, այդ իսկ պատճառով էլ սկսել են վարույթ հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով՝ հայտարարեց ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Կարող է դիտարկվել արհեստական դեֆիցիտի ստեղծման փորձ, կարող է դիտարկվել գների բարձրացում՝ պայմանավորվածության արդյունքում, կարող է դիտարկվել գերիշխող սուբյեկտների կողմից գնի բարձրացում»,- նշեց Գևորգյանը: