ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսվում է վճարել Արցախյան պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի ուսման վարձը: Այդ նպատակով հատկացվելու է ևս 590 մլն դրամ:
Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին նախագիծը, տեղեկացրեց՝ պատերազմի մասնակից շահառուների համար փոխհատուցվել է ուսման վարձը, որի ընդհանուր գումարը կազմում է 205 մլն դրամ: Շահառուների ընդհանուր թիվը 1273 է:
«Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել ևս 590 մլն դրամ: Շահառուների քանակը 2840 է: Ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները»,- նշեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը կավելացնի փոխհատուցման ֆինանսավորումն այնքան, որքան կպահանջվի բոլոր 7000 շահառուների ուսման վարձը մեկ կիսամյակի համար փոխհատուցելու համար: