Այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ 300 մահճակալ է ծավալվել՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով հիվանդ քաղաքացիների փոքր թիվ կա, որ սպասում են հոսպիտալացման:
«Թթվածնային սարքերի քանակը բավարար է, վերջին տարվա ընթացքում մենք 15 լրացուցիչ թթվածնային կայան ենք գնել և բազմաթիվ կոնցենտրատորներ: Մոտ 3000 մահճակալի հագեցվածություն ենք ապահովել»,- նշեց Ավանեսյանը: