Ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները հեռացել է Վրաստանից, որտեղ նրա այցի պատճառով բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Հեռուստալրագրողը պատրաստվում էր Թբիլիսիում նշել իր ծննդյան տարեդարձը, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են հյուրանոցի շենքն ու հավկիթներ նետել շենքի ճակատին՝ նրանից պահանջելով հեռանալ երկրից:
Վլադիմիր Պոզների այցն ակտիվիստներն անվանել են անընդունելի, քանի որ, նրանց կարծիքով, նա չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը: Խոսքը, մասնավորապես, լրագրողի՝ Աբխազիան երբեք Վրաստանի մաս չլինելու վերաբերյալ հայտարարության մասին է:
Պոզներն իր ընկերների հետ հյուրանոցից դուրս է եկել ոստիկանների ուղեկցությամբ: