«Միջազգային քրիստոնեական հոգածություն» կազմակերպությունն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության՝ 2020-ի մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ երկրի զեկույցին՝ ընդգծելով աշխարհի բոլոր երկրներում մարդու իրավունքների կարգավիճակը: Այս մասին տեղեկացնում է Persecution պարբերականը:
Թեպետ ԱՄՆ քաղաքականությունում միջազգային կրոնական ազատությունն առաջնահերթություն դարձնելու գործում որոշ առաջխաղացում կա, այնուամենայնիվ, այս հատվածում թերություններ ու խնդիրներ կան որոշ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:
ԱՄՆ պետքարտուղարությունը իր հրապարակած զեկույցում անդրադարձել է Արցախի ու հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանը:
«Միջազգային քրիստոնեական հոգածություն» կազմակերպությունն այս մասին հայտարարել է հենց պատերազմի մեկնարկից՝ առաջ քաշելով կրոնի ազատության վերաբերյալ մտահոգություններ: