ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Նիստում պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ անհրաժեշտ է սպասել 3 ժամ, որից հետո կրկին կհրավիրվի նիստ, և եթե քվորում լինի, նիստը կսկսվի:
Նշենք՝ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: