Ռուսաստանի Տվերի մարզում ահաբեկչություն է կանխվել, որը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինը պատրաստում էր իրականացնել ինչ-որ «ջերմաէներգետիկական համալիրի օբյեկտում»: Ձերբակալման փորձի ժամանակ ահաբեկիչը ոչնչացվել է՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Կանխարգելվել է ահաբեկչական գործողության փորձ, որը ծրագրել էր ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը ջերմաէներգետիկական համալիրի օբյեկտներից մեկում»,- նշվում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ: