Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը՝ տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում`բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ: