Իտալիայի իշխանությունները երկրից վտարել են երկու ռուս դիվանագետի և ձերբակալել են իտալացի մեկ նավապետի՝ լրտեսության մեղադրանքի համար՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Իտալիայի իրավապահները նավապետին և երկրում ՌԴ դեսպանության դիվանագետներին բերման են ենթարկել Հռոմում, որոնց ներկայացվել է «լրտեսությանը և պետական անվտանգությանը վերաբերող լուրջ հանցագործության փորձի» մեղադրանք:
Նշվում է, որ Ուոլթեր Բիոթ անունով իտալացի նավապետը մեղադրվում է 5900 դոլարի դիմաց տեղեկություններ փոխանցելու համար: Որոշ փաստաթղթեր պատկանում են ՆԱՏՕ-ին:
Բերման ենթարկելուց հետո Իտալիայի իշխանությունները կանչել են երկրում ՌԴ դեսպանին, այնուհետև ռուս դիվանագետներին վտարել են երկրից: