Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը ձախողել է միջուկային գործարքը վերակենդանացնելու հնարավորության օգտագործումը` փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Իսլամական Հանրապետության ղեկավարի հավաստմամբ՝ միջուկային գործարքի հարցում Ջո Բայդենի վարչակազմը գործնական փորձառության պակաս ունի:
Հասան Ռոհանին ասել է, որ եթե Միացյալ Նահանգները կասեցնի պատժամիջոցների կիրառումը, ապա Իրանը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը, ինչից կշահեն ամբողջ աշխարհն ու տարածաշրջանը, սակայն ամերիկացիները չգիտակցեցին և չօգտագործեցին այս հնարավորությունը: