Ապագայի նկատմամբ հավատն առաջին հերթին պետք է վերականգնենք կրթության միջոցով: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր կիրակի Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում: Կառավարության ղեկավարը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի էջում՝ նշելով՝ «Ուսուցչի մասնագիտությունը՝ ռազմավարական առաջնահերթություն»:
Փաշինյանն ընդգծել է, որ այս տարվանից սկսում են մի գործընթաց, որի արդյունքում ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու: «Այն ուսուցիչները, որոնք ատեստավորմամբ կհաստատեն իրենց բարձր որակավորումը, նոյեմբերից կստանան 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ»,- ասել է վարչապետը: