Մեկնարկել է Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթը: Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը:
Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը
հայտնել էր, որ մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ: