Եթե խորհրդարանի ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, Gallup International Association-ի անցկացրած հարցման արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկեր 31.7 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 5.9 տոկոսը, հարցվածների 4.4 տոկոսն իր ձայնը կտար «Բարգավաճ Հայաստանին», 2.7-ը՝ «Լուսավոր Հայաստանին», 2.4-ը՝ Հանրապետական կուսակցությանը, 2.1-ը՝ Հայ Յեղափոխական դաշնակցությանը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկելու մտադրություն ունի հարցվածների 1 տոկոսը:
Մնացյալ քաղաքական ուժերը չեն հաղթահարել 1 տոկոսի շեմը: 800 հարցվածներից «Ոչ մեկին» պատասխանն ընտրել է 24.6 տոկոսը, և հարցին դժվարացել է պատասխանել 20 տոկոսը: