ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:
«Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար:
Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: