ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում խուսափել հակաբիոտիկների չարաշահումից:
«Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում են հակաբիոտիկների չհիմնավորված, առանց բժշկի նշանակման ու ոչ ռացիոնալ կիրառումը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով օգտագործումը կամ բուժման ընդհատումը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: