Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հայտարարել է շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արդեն նախկին ակումբ «Լինշոպինգ Սիթիին», որտեղ անցկացրեցի 4 հրաշք տարիներ:
Հեռանում եմ՝ որպես ակումբի պատմության ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած և գոլ+պաս սիստեմով ամենաշատ միավոր հավաքած ֆուտբոլիստ:
Չնայած մտածում էի, որ Սիթին իմ կարիերայի վերջին ակումբը կլինի, բայց, պարզվեց, որ ոչ: Ես դեռ ուզում եմ խաղալ և շուտով նոր ակումբ կտեղափոխվեմ: Կտեսնվենք»,- գրել է Պաչաջյանը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Պաչաջյանը վերջերս նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ-ի դեսպան: