Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին դատախազի հայցը և այն վերադարձրել է վերանայման՝ հաղորդում է Anadolu- ն:
Նշվում է, որ հայցը պատշաճ կերպով չի ձևակերպվել և մշակման կարիք ունի:
Հայցադիմումում Թուրքիայի դատախազությունը Սահմանադրական դատարանից պահանջել է կուսակցության 700 անդամի հինգ տարի զրկել քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքից:
Ավելի վաղ քրդամետ կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգեղլիօղլուն զրկվել էր պատգամավորի կարգավիճակից՝ ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեղադրանքով և դատապարտվել երկուսուկես տարվա ազատազրկման: Թուրքիայի իշխանությունները «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը մեղադրում են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու համար: