Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն միանվագ հատուցում է
կատարել սեպտեմբերի 27-ի պատերազմի 1671 զոհերի ընտանիքներին:
Հիմնադրամից հայտնում են, որ գումարի ամբողջ չափից 10 միլիոն ՀՀ դրամը տրամադրվել է միանվագ, իսկ մնացածը կտրվի ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: