Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ արդյունք չեն տվել՝ հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն: