Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Առաջիկա շաբաթների ընթացքում, որոշակի պարբերականությամբ, այս ձևաչափով կներկայացնեմ Արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։
Այս հրապարակումը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։
Հիշեցնեմ, որ Միասնական գրասենյակում մատուցվում են՝
Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
Ազգային արխիվի,
Սոցիալական ապահովության ծառայության,
Կադաստրի կոմիտեի,
Պետական եկամուտների կոմիտեի,
Միգրացիոն ծառայության,
Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։
Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։
Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։
Նախատեսում ենք առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է «Հայփոստի» բաժանմունքում (Երևանյան 10))»: