ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Անդրանիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նշենք՝ Անդրանիկ Սիմոնյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել վարչապետի՝ մարտի 26-ի որոշմամբ: