Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք հունվար-փետրվարին այցելել էին չինական Ուհան, COVID-19-ի ծագման շուրջ չեն կարողացել վերջնական եզրակացության գալ:
Մասնագետները կարծում են, որ հիվանդության տարածման առավել հավանական տարբերակն այն է, որ վիրուսը նախ փոխանցվել է կենդանուց մեկ այլ կենդանու, հետո՝ մարդուն, իսկ քիչ հավանական տարբերակը, ըստ փորձագետների, կորոնավիրուսի լաբորատոր ծագումն է: