«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ 10 Hyundai County մակնիշի ավտոբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար:
«Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն:
Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ: