Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հայկական առևտրային ցանցի և սփյուռքյան առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների ներկայացուցիչների հետ:
Առցանց հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Վահե Քեոշգերյանը:
Սփյուռքից մասնակցել է շուրջ 3 տասնյակ գործարարներ Կանադայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելգիայից, Լիբանանից, Հունաստանից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Չեխիայից:
Քննարկվել են Հայաստանում և Արցախում բարենպաստ բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ անելիքները, ներդրումների համար ոլորտային շահավետ հնարավորությունները, հայ գործարար ցանցերի ընդլայնումն ու առավել արդյունավետ ներգրավումը, Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Երեք ժամից ավելի տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը, Վահրամ Քերոբյանը և Հայկ Խանումյանը պատասխանել են սփյուռքահայ գործարարների հարցերին, նախանշել համագործակցության ուղղությունները: