Հրապարակվել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը:
Գարնանային զեկույցում կանխատեսվում է, որ Հայաստանում աճը 2021-ին կհասնի 3,4%-ի` նախորդ տարվա 7,6% գնահատված անկումից հետո:
Նշվում է, որ աճի այս միտումը փոխկապակցված է երկրում COVID-19-ի հետագա մեղմացման և հետպատերազմյան իրողությունների հանգուցալուծման հետ: