Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն:
Առաջին խաղակեսում խաղի հաշիվը բացելու հնարավորություններ ունեին երկու թիմերն էլ, սակայն առաջին 45 րոպեներն ավարտվեցին գոլազուրկ:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց: Խաղադաշտ դուրս եկան Ադամյանը, Շաղոյանն ու հավաքականի կազմում նորամուտը նշող 19-ամյա Էդուարդ Սպերցյանը: Հենց Սպերցյանն էլ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ:
62-րդ րոպեին ռումինացիները հավասարեցրին հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեխանդրու Չիկալդաուն, ով, քիչ անց, նաև դուբլ ձևակերպեց: 77-րդ րոպեին Չալըշըրի դեմ կոպիտ խաղի համար Ռումինիայի հավաքականից կարմիր քարտ ստացավ Պուշկաշը, և հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով:
Հայաստանի հավաքականը շարունակեց գրոհել, և 85-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Շատ չանցած Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց մեր թիմին: Հայաստանի հավաքականը պատմական հաջողության հասավ՝ աշխարհի առաջնությունում հաղթանակ տոնելով երրորդ անընդմեջ խաղում:
Ընտրական փուլի 3 հանդիպումից հետո մեր ազգային թիմը 9 միավոր ունի: Հիշեցնենք, նախորդ երկու խաղում ևս Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տոնել:
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջի: