ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված զինամթերքի և խոշոր տրամաչափի զենքերի մնացորդների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Ստեփանակերտ քաղաքի մերձակա տարածքներում:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սակրավորական խմբերը ռուս գործընկերների և The Halo Trust ոչկառավարական ականազերծող կազմակերպության հետ մեկտեղ հանրապետության տարածքում իրականացնում են ինժեներական և հետախուզական աշխատանքներ:
Հայտնաբերված զինամթերքը, որպես կանոն պայթեցվում է տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխվում է ավելի անվտանգ վայր»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: