Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Թբիլիսիում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: «Մեծ սաղավարտի» փուլերը մարզիկներին Օլիմպիական վարկանշային միավորներ են տալիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպայի առաջնությունը կընդունի Լիսաբոնը, որտեղ կորոնավիրուսի դեպքերն սկսել են նվազել: Սպասվում է, որ այն կայանալու է ապրիլի 16-18-ը: