ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի
որոշմամբ՝ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: