Ճապոնիայում գարունն ազդարարող ազդակը՝ սակուրայի ամենավաղ ծաղկման ռեկորդը վերջին անգամ գրանցվել է 1200 տարի առաջ:
Օսակայի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ ծաղկման պատճառը կլիմայական փոփոխություններն են: Այս տարի սակուրայի ամենավաղ ծաղկումը գրանցվել է Կիոտոյում: Այս բնակավայրում ամենավաղ ծաղկման մասին գրառումները թվագրվում են 812 թվականին:
Այս տարի Կիոտոյում արտասովոր տաք գարուն է:
Սակուրայի ծաղկումը տևում է մի քանի օր: Այն չափազանց կարևոր է թե՛ տնտեսական և թե՛ մշակութային առումով: Սակուրայի ծաղկման հիասքանչ տեսարանը միավորում է ընկերներին ու ընտանիքներին: