Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 30-ի դրությամբ.
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 116 մլն խմ-ով, իսկ Մարմարիկի ջրամբարում` 0.47 մլն խմ-ով:
Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ավելի է 24.1 մլն խմ-ով, Ապարանի ջրամբարում` 4.1 մլն խմ-ով, իսկ Ազատի ջրամբարում՝ 12.1 մլն խմ-ով: